Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

Հայտարարություններ

 

Հարգելի՛ տնտեսավարողներ և համագործակցությամբ հետաքրքրված անձինք,

տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 765-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ պետական գույքի վարձակալության կարգում։

 

Վերոնշյալի հիման վրա «Երևանի Ս. Խանզադյանի անվան հ. 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է, որ դպրոցի տարածքում՝

սննդի կազմակերպման, բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի և այլ վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման

նպատակով տարածքների վարձակալության մրցույթներն այսուհետև կազմակերպելու և անցկացնելու է դպրոցը՝ ուղղակի մրցութային կարգով։


Մրցույթներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման Հավելված 3-ով սահմանված կարգին համապատասխան։

Մրցույթների անցկացման ժամկետների, մասնակցության պայմանների, ներկայացվող պահանջների և անհրաժեշտ փաստաթղթերի

վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կստանաք հետևյալ աղբյուրներից՝

Հեռախոսահամար՝ (010) 72-73-30
Էլեկտրոնային փոստի հասցեներ՝ info@184.am, 184school@schools.am
Պաշտոնական կայք՝ www.184.am (http://184.am/)

 

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ հետևել դպրոցի պաշտոնական հայտարարություններին և մասնակցել առաջիկա մրցույթներին։