Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

Մեր դպրոցը

Երևանի Սերո Խանզադյանի անվան հ. 184 ավագ դպրոցը կրթական ոլորտի առաջատար ներկայացուցիչներից է:


Դպրոցում աշխատում են փորձառու բարձր որակավորում ունեցող կամավոր  ատեստավորված ուսուցիչներ, որոնք իրենց սովորողների համար ստեղծում են լավագույն կրթական միջավայր:


Դպրոցում գործում են հանրակրթության չափորոշիչներին և պահանջներին համապատասխան հոսքեր և նպատակային խմբեր՝ լեզվաբանական, պատմական, տնտեսագիտական, բնագիտական, ֆիզմաթ, հոսքեր և ենթահոսքեր, դպրոցում գործում է ռուսերենով ուսուցմամբ 10-րդ  դասարան:


Դպրոցը ակտիվ է նաև կրթամշակութային, գիտական և սպորտային բնագավառներում. յուրաքանչյուր տարի իրականացվում են կրթամշակութային նախագծեր, գիտահետազոտական դասեր, միջոցառումներ՝ սովորղների բազմակողմանի զարգացմանը նպաստելու համար:


Դպրոցն ունի ավանդույթներ (ազգային և եկեղեցական տոներին նվիրված ամենամյա միջոցառումներ), բայց նաև մշտապես զարգանում է՝ համատեղելով  նորարական մոտեցումները և կրթական ավանդույթները:
Դպրոցը մեծ ուշադրություն է դարձնում սովորղների մտավոր, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:


Դպրոցի նպատակն է՝ պատրաստել բարձրորակ մասնագետներ, հայրենիքին իրենց գիտելիքներով պատրաստակամությամբ ծառայող արժանի զավակներ:


Հ. 184 ավագ դպրոցը ներդնում է իր բոլոր միջոցները՝ տաղանդավոր աշակերտներին  բացահայտելու և նրանց հասարակական համայնքին ճանաչելի դարձնելու համար:


Այսպիսով՝ Սերո Խանզադյանի անվան ավագ դպրոցը մշակութային և կրթական արժեքները պահպանող ուսումնական հաստատություն է: