Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

Հոգեբանի անկյուն

      ԴԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2021 – 2023 Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան 

Մանկավարժական հոգեբանություն (մագիստրատուրա)

2017 – 2021 Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Հոգեբանություն (բակալավր)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2026 առ օրս Երևանի Ս․ Խանզադյանի անվան հ. 184 ավագ դպրոցի հոֆեբան

2025 առ օրս «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մենթոր, վերապատրաստող մասնագետ

2023 –2025 Երևանի Գրիգոր Բաղյանի անվան հ. 141 հիմնական դպրոցի հոգեբան

2023 – 2024 Երևան քաղաքի վիճակագրական վարչության վիճակագիր

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2026  «Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի գործունեության կազմակերպումը դպրոցում» (6-օրյա դասընթաց)

2026  «Վախերի հաղթահարման տեխնիկաներ» (4 ժամ)

2026  «Դեռահասների հետ հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները» (4 ժամ)

2025  «Հոգեբանի գործառույթները դպրոցում»

2025 «Երեխաների հոգեսոցիալական տոկունության զարգացում»

2025  «Կրթության աջակցող միջոցներ և խելամիտ հարմարեցումներ»

2025  «Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի աշխատանքային գործիքակազմը» (4 ժամ)

2024  «Հանուն բուլլինգից ազատ դպրոցի» (2-օրյա դասընթաց)

2023  Մասնագիտական պրակտիկա (Մանկական զարգացման հիմնադրամ, 50 ակադեմիական ժամ)

2023 «Արժեքներ ձևավորող կրթություն (VaKE) մոդելը. տեսություն և պրակտիկա»

2023  «Վարքային խնդիրների հետ աշխատանքը դպրոցում» (6 ժամ)

2023  ««Դեռահասներ» մետաֆորային քարտերի կիրառման առանձնահատկությունները»

2023  «Զարգացնող ալբոմների կիրառումը զարգացման յուրահատկություններով երեխաների հետ աշխատանքի ընթացքում» (3 ժամ)

2022 «Հույզերի ճանաչման և կառավարման հմտությունների զարգացում»

2022 «Հոգեբանական հետազոտություններ» ուսանողական 3-րդ գիտաժողով

2021 «Հոգեբանական հետազոտություններ» ուսանողական գիտաժողով

2021  Վկայական՝ «Համավարակի ժամանակ օգնություն ցուցաբերող անձանց հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության բարձրացում» (IPP) ծրագրի շրջանակներում անցկացված էսսեների մրցույթում հաղթող ճանաչվելու համար

2020 «Մրցունակ մասնագետներ, որակյալ ծառայություններ» (4-ամսյա դասընթաց)

2019 «Սոցիալական ներառում հանուն դրական փոփոխությունների» ուսուցողական ծրագիր

2019 «Արտ-թերապևտիկ աշխատանքներ դեռահասների հետ» (5 ժամ)

2018 «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը հանրակրթական դպրոցում (40 ակադեմիական ժամ)

2018 «Մանկական վախերը և դրանց հաղթահարումը»

ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

2024 «Ավագ դպրոցական տարիքում արժեքային և մասնագիտական կողմնորոշումների փոխկապվածությունը անձի կենսակայունության ապահովման համատեքստում» — ՀՊՄՀ «Հոգեբանական հետազոտություններ» ուսանողական 3-րդ գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան

2024 «Երիտասարդների շրջանում կարիերայի հեռանկարների, մասնագիտական և անձնային աճի հնարավորություններ» — «Ուղեցույց» ՀԿ, Երևան

2023 «Ուսանողների ակադեմիական պրոկրաստինացիայի և ինքնագնահատականի փոխպայմանավորվածությունը» — ՀՊՄՀ «Հոգեբանական հետազոտություններ» ուսանողական գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան

 

 


Զեկույցի թեման է` սովորողների հոգեբանական անվտանգությունը կրթական համակարգում։

 

 

    

 

 

«Հոգեբանական անվտանգությունը դպրոցում» ծրագիր

Ծրագիրն իրականացվել է 3 հիմնական փուլերով.

Նախապատրաստական փուլ 

1.Կազմակերպչական խմբի ընտրություն՝ կազմված 25 սովորողներից:

2.Ծրագրի մշակում՝ նպատակների և խնդիրների ձևակերպում, աշխատանքային պլանի կազմում, հանձնարարությունների բաշխում:

3.Մասնագիտական գրականության ուսումնասիրություն, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում

4.Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից դեռահասների համար նախատեսված դրամաշնորհային ծրագրի մասնակցություն

5.Դպրոցների հետ համագործակցություն, այցելությունների ժամանակացույցի կազմում

6.Էկո-պայուսակների պատրաստում

Իրականացման փուլ

1. «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական համաժողովին «Սովորողների հոգեբանական անվտանգությունը կրթական համակարգում» զեկույցի ներկայացում (2025թ․ հոկտ 4-ին)

2.Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոնի նախագահ Քրիստինե Բաղդասարյանից «Ինքնօգնության բանալի. Մարմնի դրական ընկալում» ինտերակտիվ ուղեցույցի ձեռբերում (հոկտեմբեր)

3.«Իմ մարմինը քո թիրախը չէ» թեմայով այցերի իրականացումԵրևանի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի 19 դպրոցներ (նոյեմբեր)

4.«Հոգեբանական շաբաթ» (դեկտեմբերի 2-ից 5-ը)

02.12.2025թ. - «Ինքնաճանաչում»,

03.12.2025թ. - «Հավասար հնարավորություններ՝ առանց կարծրատիպերի և նախապաշարմունքների»,

04.12.2025թ.- «Մասնագիտական սթրես, հոգեմարմնական դրսևորումներ»,

05.12.2025թ.- «Արվեստը որպես անձի ինքնության արտահայտման միջոց»:

Ամփոփման փուլ

1. «Մենք» հոգեբանական համաժողովի միջոցով ծրագրի ամփոփում Հայաստանի եվրոպական համալսարանում:

2. Գավառի պետական համալսարանի «Գիտական հոդվածների ժողովածու»-ում հոդվածի տպագրություն «Հոգեբանական անվտանգությունը կրթական համակարգում» թեմայով:

3. Ծրագրի ձեռքբերումների, դժվարությունների, ներկայացված առաջարկությունների և արդյունավետության քննարկում մեթոդմիավորումների նիստերում, ինչպես նաև՝ մանկավարժական, աշակերտական, ծնողական խորհուրդների նիստերում: