Կարդա ՛, 184...
«ԿԱՐԴԱ՛, 184» ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
«Կարդա՛, 184» ընթերցողների ակումբը (այսուհետ՝ ակումբ) գործում է ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան հ. 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ դպրոց) նախաձեռնությամբ՝
սովորողների ընթերցասիրությունը և կարդալու մշակույթը խթանելու նպատակով։
Ակումբը բաց է բոլոր սովորողների համար: Ակումբի ղեկավարն է դպրոցի տնօրենը, քարտուղարները՝ գրադարանավարը և Աշակերտական խորհրդի տվյալ ուսումնական տարվա նախագահը։
Ակումբի նպատակը՝
Խթանել դպրոցում ընթերցասիրությունը և խոսքի, կարդալու մշակույթը։
Զարգացնել սովորողների վերլուծական, ստեղծագործական և հաղորդակցական կարողությունները։
Ստեղծել ընթերցասեր, քննարկող ու մտածող համայնք։
Դեկտեմբերի 10֊ին տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից գրող, վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանի հետ։
Հանդիպման ընթացքում անկաշկանդ հարցազրույցը, անակնկալները և ջերմ հաղորդակցումը մեծ տպավորություն թողեցին սովորողների վրա։
Սիրված հեղինակը «Կարդա՛, 184» ընթերցողների ակումբի առաջին հյուրն է։
Միջոցառում՝ նվիրված Գրքի տոնին... ![]()
Մեծանուն գրող Հովհ. Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը՝ անգլերեն լեզվով...
Այս բեմադրությունը դարձավ ոչ միայն գրականության հանդեպ սիրո արտահայտում,
այլև լեզուների ու մշակույթների գեղեցիկ միավորում։
Սովորողները մեծ պատասխանատվությամբ և ստեղծագործական մոտեցմամբ ներկայացրին հեքիաթը՝
ցուցադրելով թե՛ իրենց լեզվական հմտությունները, թե՛ բեմական կարողությունները։

