«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանի խնամքը...
28 Հոկտեմբերի 2025
Սիրելի՛ սովորողներ,
հարգելի՛ ծնողներ, գործընկերներ, քաղաքացիներ
Բարի գալուստ Երևանի Սերո Խանզադյանի անվան հ.184 ավագ դպրոցի պաշտոնական կայք։
Մեր դպրոցը ոչ միայն գիտելիքի փոխանցման վայր է, այլև կրթական հզոր ընտանիք, որտեղ ձևավորվում են ապագա առաջնորդներ, ստեղծագործող անհատներ, իրենց գործի գիտակներ և հայրենասեր քաղաքացիներ։
Մենք ձգտում ենք ապահովել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է լիարժեք զարգացնել իր կարողունակություններն ու տաղանդները՝ հիմնվելով ազգային, մարդկային ու համամարդկային արժեքների, ավանդական ու ժամանակակից գիտելիքի և ստեղծարար մտածողության վրա։
Մեր նպատակն է ձևավորել պատասխանատու, բանիմաց և նախաձեռնող սերունդ, որն իր գիտելիքով, արժեքներով ու կարողություններով կծառայի հայրենիքին ու համայնքին։
Մեր թիմի յուրաքանչյուր անդամ լիակատար պատախանատվություն է կրում այդ նպատակին հասնելու գործում։
Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Մաղթում եմ հաջողություններ և բովանդակալից կրթական ուղի։
Հարգանքով` Տաթևիկ Մելքոնյան
«Տարվա լավագույնները» 2025-2026