Մշակութային վերջին զանգ
22 Մայիսի 2026 |
Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հաղթող դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով վերջին զանգը մշակութային ձևաչափով անցկացնելու պատրաստակամության համար։