Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ

12-րդ ֆիզմաթ դասարան
(2024-2025)

ՈՒՍԱՆՈՂ (ԹՈՒՄՈՑԻ) 04.2020 ‐ 11.2024

ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

2020‐2024 թվականներին սովորել եւ հաջողությամբ ավարտել եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի իմ ընտրած եւ կազմած կրթական ուղին։ Ուսումնասիրել եւ ավարտել եմ Ստեղծագործության 3 մակարդակի դասընթաց։ Մասնակցել եմ «Էպիզոդ», «Գողանում ենք ուրիշի գրվածքները», «Հեքիաթը` սցենար» աշխատարաններին։ Ծանոթ եմ լուսանկարչական որոշակի հմտությունների։

 

«ԳՐՈՂՈՒՑԱՎ» ԿԱՅՔԻ (ԳՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ) ՀԵՂԻՆԱԿ 07.2023 ‐ մինչ այսօր

ԳՐՈՂՈՒՑԱՎ

2023 թվականից հրապարակվում եմ «Գրողուցավ» կայքում։ Ունեմ հրապարակված փորձարարական բանաստեղծական շարքեր, պատմվածքներ և էսսեներ, որոնցում արծածվում են հասարակական, քաղաքական հիմնախնդիրներ եւ տրվում դրանց լուծման որոշակի եղանակներ։

 

ՍՈՎՈՐՈՂ 09.2022 ‐ 12.2022

ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲ

Մասնակցել եմ «ԵՄ‐ն հանուն երիտասարդության՝ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի շրջանակում բանավեճի ակումբ ծրագրին։ Հաջողություններ եմ գրանցել միջդպրոցական մրցաշարին։

 

ՍՈՎՈՐՈՂ 21.08.2023 ‐ 01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Ունեմ խորհրդարանական կրթություն։ Մասնակցել և հաջողությամբ ավարտել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ամառային դպրոց» երկշաբաթյա կրթական ծրագիրը։

2024 թվականին մասնակցել եմ համանուն ծրագրի կամավորական աշխատանքներին։

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ

26.08.2024 ‐ 30.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Մասնակցել և հաջողությամբ ավարտել եմ ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդական խորհրդարանի նմանակում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում եղել եմ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Մինչ այսօր թիմի հետ աշխատում եմ օրենսդրական նախագծի վրա։