Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՈՌ

12-րդ ֆիզմաթ դասարան
(2024-2025)

Ողջույն, ես Գոռն եմ, 184-ում հայտնի, որպես լողորդ:

Ծնվել եմ 2006 թվականի մայիսի 25-ին, քաղաք Երևանում:

2012 թվականին ընդունվել եմ «Ուսում» հանրակրթական դպրոց: 2020 թվականին տեղափոխվել եմ Երևանի թիվ 174 հիմնական դպրոց և 2021 թվականին ավարտել եմ:

2022 թվականին ընդունվել եմ Ս. Խանզադյանի անվան 184 ավագ դպրոց և դեռ սովորում եմ:

2009 թվականից հաճախում եմ «Նեպտուն» սպորտային մարզահամալիր:

2021 թվականին ընդգրկվել եմ ՀՀ Լողի հավաքականի կազմ և հանդիսանում եմ ՀՀ Լողի հավաքականի թիմի անդամ մինչ օրս:

2022 թվականի հոկտեմբերին մասնակցել եմ ՀՀ պատանեկան առաջնությանը և արժանացել եմ 2 արծաթե մեդալի:

2022 թվականի դեկտեմբերին մասնակցել եմ ԼՀԴ գավաթի առաջնությանը և արժանացել արծաթե մեդալի:

2023 թվականի ապրիլին տեղի ունեցած ՀՀ լողի առաջնությանը արժանացել եմ 2 արծաթե և 1 բրոնզե մեդալների:

2023 թվականի օգոստոսին մասնակցել եմ «8-րդ Համահայկական Խաղերին» և արժանացել 1 բրոնզե մեդալի:

2023 թվականի հոկտեմբերին մասնակցել եմ ՀՀ Լողի պատանեկան առաջնությանը, արժանացել 3 ոսկե մեդալի և լրացրել սպորտի վարպետի նորման։

2023 թվականի դեկտեմբերի 16-18 ընկած ժամանակահատվածում մասնակցել եմ Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցող Վ. Սալնիկովի անվան միջազգային մրցույթին, որտեղ սահմանել եմ անձնական ռեկորդ, իսկ թիմային պայքարներում զբաղեցրել եմ 10-րդ հորիզոնականը:

2024 թվականի հոկտեմբերին մասնակցել եմ ՀՀ Լողի պատանեկան առաջնությանը և արժանացել 3 ոսկե մեդալի։

2024 թվականի հուլիսի 2-ից 7-ը մասնակցել եմ Եվրոպայի Պատանեկան Լողի Առաջնությանը, որը անցկացվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, սահմանել եմ անձնական ռեկորդ, իսկ թիմային պայքարներում զբաղեցրել եմ 25-րդ հորիզոնականը՝ սահմանելով նոր ՀՀ մեծահասակների ռեկորդ:

Այսքանը իմ մասին: Հուսամ կարողացա խթան հանդիսանալ մեր սպորտային ուղղվածության մեջ իրենց ապագան տեսնող սովորողների համար: Կարեւորը, հիշե՛ք, խնդրում եմ՝ չվախենալ եւ միմայն շարժվել առաջ: