Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ՇԱՌՈՅԱՆ ԷՄՄԱ

11-6 բնագիտական նպատակային խումբ
(2025-2026)

Ողջույն ես Էմման եմ, ծնվել եմ  2009 թվականի փետրվարի 18 ին, Գեղարքունիքի մարզում։
2015-2024թթ. սովորել և ավարտել եմ հ. 174 հիմնական դպրոցը, մասնակցել եմ տարբեր ուսուցողական միջոցառումների և մրցույթների՝ դրական արդյունքներ գրանցելով։ Մասնակցել եմ տարբեր օլիմպիադաների (անգլերեն, գրականություն, պատմություն): Մասնակցել եմ ասմունքի մրցույթի հ․174 հիմնական դպրոցում՝գրավելով առաջին տեղը։ Բացի հիմնական կրթությունից նաև ստացել եմ արտադպրոցական կրթություն․ սովորել եմ Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոցի նկարչության բաժնում, (2021-2023թթ․) և Դիսնեյ արվեստի դպրոցի ժողովրդական պարերեի բաժնում(2016-2019թթ․)։
2024 թվականից առ այսօր սովորում եմ Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոցում։ Մասնակցում եմ տարբեր միջոցառումների՝ երգում և ասմունքում եմ։ Ընտրել եմ դպրոցի բնագիտական հոսքը և ցանկանում եմ բժիշկ դառնալ։ 
Հանդիսանում եմ դպրոցի աշակերտական խորհրդի անդամ, և դասարանական աշակերտական խորհրդի նախագահ։

2025 թվականի օգոստոսին հաջողությամբ մասնակցել եմ «AI ճամբար»-ին, «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շրջանակներում գործնագործի մրցաշարում 1-ին հորիզոնականն եմ զբաղեցրել, «Ակտիվ ճամբարական» մրցույթում հաղթող եմ ճանաչվել, այնուհետև ներկայացվել եմ «Ճամբարի տաղանդ» անվանակարգին և կրկին հաղթող ճանաչվել:

Տիրապետում եմ հետեւյալ լեզուներին.
Հայերեն. Ազատ հաղորդակցվում եմ մայրենի լեզվով և գերազանց տիրապետում գրավոր խոսքին։
Անգլերեն․ Ազատ հաղորդակցվում եմ անգլերեն լեզվով։ 
Ռուսերեն․ Ազատ հաղորդակցվում եմ ռուսերեն լեզվով։
Տիրապետում եմ հետեւյալ համակարգչային ծրագրերին՝ PPT, Micrwsoft word։