Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՆԻ

12-րդ ֆիզմաթ դասարան
(2024-2025)

Բարև, ես Անին եմ, 184 դպրոցի սան։
Դպրոցում հայտնի եմ որպես նկարչուհի։
Ծնվել եմ 2007 թվականի մայիսի 5-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Մանկուց հետաքրքրված եմ եղել նկարչությամբ և, առհասարակ, արվեստով։

2012 թվականին ընդունվել եմ Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց։
2015 թվականին հաճախել եմ «Վալենս» պարային ստուդիա։
2016 թվականին ընդունվել եմ «Տարոն» գեղագիտական արվեստի կենտրոն։
2019-2022 թվականներին հաճախել եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
2021 թվականին ավարտել եմ նկարչական ուսումս՝ բարձր գնահատականներով։
2022 թվականին ընդունվել եմ Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ ներկայումս սովորում եմ։
2023-2024 թվականներին աշխատել եմ մանկական սրճարանում՝ որպես դիմանկարչուհի։
2024 թվականից զբաղվում եմ իմ հոբբիով` նկարելով պատերի եւ պատուհանների վրա։

Այսքանը իմ մասին։ Հուսամ՝ դուք նույնպես ունեք սիրելի զբաղմունք, որը ձեզ կօգնի և կբացի ապագայի դռները ձեր առաջ։
Կարևորն այն է, որ երբեք չհանձնվեք և թեկուզ փոքր, բայց կարևոր քայլերով առաջ գնաք, քանի որ մեծ հաջողությունները տրվում են երկար ու փոքր աշխատանքների արդյունքում։