ՋԵՅՐԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ
Ողջույն, ես Նարեկն եմ, ապագա իրավաբան: Մի փոքր պատմեմ իմ մասին:
Ծնվել եմ 2009 թվականի փետրվարի 17-ին, քաղաք Երեւանում:
2015-2024թթ. սովորել եմ Երեւանի համար 181 միջնակարգ դպրոցում:
2024-առ այսօր սովորում եմ Երեւանի Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոցում:
Մասնակցել եմ 2024-2025թթ կազմակերպված «Պատմություն» առարկայական օլիմպիադային եւ հանրապետական փուլում պարգեւատրվել 3-րդ կարգի դիպլոմով:
2024 թվականի մարտի 10-29-ը մասնակցել եմ Եվրասիական ավագ դպրոց-վարժարանի կողմից կազմակերպվող «Խոսենք ասմունքի լեզվով» ամենամյա հանրապետական մրցույթին եւ պարգեւատրվել։
Տիրապետում եմ MS Word, PowerPoint, Excel համակարգչային հմտություններին, հայերեն (մայրենի) ռուսերեն (շատ լավ) լեզուներին։
Հետաքրքրված եմ գրականությամբ, ընթերցանությամբ եւ պատմությամբ։
2024-2025 ուսումնական տարվա «Պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի 3-րդ կարգի դիպլոմակիր եմ և ստանում եմ անվանական կրթաթոշակ:


