Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ՀԱԿՈԲՅԱՆ ԴԱՎԻԹ

12-րդ ֆիզմաթ դասարան
(2024-2025)

Ողջույն, ես Դավիթն եմ, ապագա ինժեներ:
Ծնվել եմ 2007 թվականի սեպտեմբերի 3-ին, քաղաք Երևանում:
2013 թվականին ընդունվել եմ 174 հիմնական դպրոց:
2017 թվականին տեղափոխվել եմ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիր և 2021 թվականին ավարտել եմ:
2022 թվականին ընդունվել եմ Ս. Խանզադյանի անվան 184 ավագ դպրոց, որտեղ մինչ օրս ուսանում եմ:
2013 թվականից զբաղվում եմ սպորտով։ Հանդիսանում եմ Հայաստանի «Կենտրոն» Ազգային Ավանդական Կարատե-դո ֆեդերացիաի անդամ: Ունեմ II կապույտ գոտի, 5 Կյու։
2015 թվականին մասնակցել եմ Միջակումբային առաջնությանը և զբաղեցրել եմ II տեղը։
2016 ին մասնակցել եմ ՀԱԹ բաց առաջնությանը և զբագհեցրել III տեղը։
2018 և 2019ին մասնակցել եմ Համաշխարհային Ավանդական Կարատե-դո  Ֆեդերացիաի սեմինարին։
Վաղ մանկությունից հետաքրքրվել եմ տեխնիկայով։ 2013 արժանացել եմ «Նաիրի Թեք» կազմակերպության կողմից շնորհված Ռոբոտատեխնիկայում ակնառու ձեռքբերումների համար պատվոգրի։
2017 մասնակցել եմ ԹՍԴ կազմակերպության «Կրտսեր Մերգելյհան» ակումբի դասընթացներին։
2018 մասնակցել եմ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի ազգային փուլին «Minders» թիմի կազմում, զբաղեցրել III տեղը։
2019 մասնակցել եմ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի ազգային փուլին «Minders» թիմի կազմում, զբաղեցրել I տեղը:
2019 մասնակցել եմ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի ընկերական հանդիպում-մրցույթին Օրհուսում, Դանիա։
2019 մասնակցել եմ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի եզրափակիչ փուլին Բուդապեշտում, Հունգարիա։
2019 մասնակցել եմ Մոսկավայի Ավիացիայի ինստիտուտի կողմից կազմակերպած Միջազգային Թվային «ԱԹՍ» ֆորումին։
2020-2021 ճանաչվել եմ ԱՄՆ-ի Բալտիմոր քաղաքի Johns Hopkins համալսարանի «Տաղանդների որոնման կենտրոնի» դասընթացների մասնակից։
2020 մասնակցել եմ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի ազգային փուլին «Ստեփանակերտ» թիմի կազմում, զբաղեցրել 1 տեղը։
2021 մասնակցել եմ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի ազգային փուլին «Mind Centr Junior» թիմի կազմում, զբաղեցրել 1 տեղը։
2024 մասնակցել եմ Համաշխարհային Մինոա Ռոբոտսպորտս Օլիմպիադային «Minders» թիմի կազմում Հերակլիոնում, Կրետե կղզի։
Հյուրընկալվել եմ հեռուստատեսային հաղորդումների հարցազրույցներին՝ «Դասերից հետո», «Առավոտ Լուսո»։