ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ
Ողջույն, ես Սուրենն եմ, ապագա բժիշկ։
Ծնվել եմ 2009 թվականի փետրվարի 27-ին,քաղաք Երևանում։
2015-2024 թվականներին սովորել եմ Երևանի թիվ 174 հիմնական դպրոցում։ Ուսումնական ինը տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների։ Մասնակցել եմ ասմունքի մրցույթների և զբաղեցերել 1-ին տեղերը։
2024 թվականից մինչ օրս սովորում եմ Երևանի Սերո Խանզադյանի անվան հ․184 ավագ դպրոցում։
2015-2021թթ հաճախել եմ «Դիսնեյ» արվեստի դպրոցի դերասանական արվեստի և երգի բաժիններ։ Վարել եմ մի շարք միջոցառումներ, խաղացել եմ բազմաթիվ ներկայացումներում,մասնակցել եմ երգի մրցույթներում և գրավել առաջին պատվավոր տեղերը։
2016թ․ մասնակցել եմ Ծաղկաձորում կայացած միջազգային «Happy Planet» երգի փառատոնին և գրավել առաջին պատվավոր տեղը։
2017-2018թթ․ խաղացել եմ Պետական կամերային երաժշտական թատրոնում Ս․ Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ներկայացման մեջ։
2019թ․ մասնակցել եմ Արմենիա թիվիի կողմից կազմակերպված « I like it» երգի մրցույթին։
2023թ․ մասնակցել եմ դպրոցական առարկայական օլիմպիադային « ՀԵՊ» առարկայից։ Մարզային փուլում զբաղեցրել եմ 1-ին, հանրապետական փուլում ՝2-րդ տեղը։
2024թ․ կրկին մասնակցել եմ դպրոցական առարկայական օլիմպիադային « ՀԵՊ» և «Հայոց լեզու» առարկաներից։ Մարզային փուլում զբաղեցրել եմ «ՀԵՊ» առարկայից 1-ին, «Հայոց լեզու» առարկայից՝ 2-րդ տեղերը։ Հանրապետական փուլում երկու առարկաներից էլ զբաղեցրել եմ 1-ին պատվավոր տեղերը։
2024թ մասնակցել եմ ասմունքի մի շարք մրցույթների և արժանացել պատվոգրերի և առաջին մրցանակների։
2024թ․ մայիսի 31-ին մասնակցել եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանում անցկացվող ավագանու նիստին և ներկայացրել մեր համայնքի հիմնախնդիրները։
2025թ․ մասնակցել եմ դպրոցական առարկայական օլիմպիադային մի քանի առարկաներից։
Հանրապետական փուլում արժանացել եմ գովասանագրի «Պատմություն» առարկայից։
Մարզային փուլում զբաղեցրել եմ 2-րդ տեղը «Հայոց լեզու» առարկայից։ Հանրապետական փուլում զբաղեցրել եմ 3-րդ պատվավոր տեղը։
Տիրապետում եմ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին և ազատ հաղորդակցվում։
2024-2025 ուսումնական տարվա «Հայոց լեզու» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի 3-րդ կարգի դիպլոմակիր եմ և ստանում եմ անվանական կրթաթոշակ:


