Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԼԻԼԻԱ

Կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2024-2025)

Ողջույն, ես Լիլիան եմ, հպարտ գորիսեցի և ապագա բժշկուհի։
Շատ ուրախ եմ լինել մեր դպրոցի մի մասնիկը։
Ծնվել եմ հուլիսի 18-ին։
Ունեմ շատ հոբբիներ, որոնցից մեկը գեղասահքն է։
2014-2023 թթ․ սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ թիվ 181 հիմն դպրոցը։
2018 թվականից 2023 թվական հաճախել եմ պրոֆեսիոնալ գեղասահքի, ունեմ երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ, մրցանակներ տարբեր անվանակարգերում, պատվոգրեր։ Մեդալներից չորսին արժանացել եմ Եվրոպայում կայացած մրցումներում։
2023 թվականից սովորում եմ Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում։
2022 թվականից առ այսօր մասնակցում եմ տարբեր կամավորությունների:
2024 թվականին դասընկերներիս հետ նկարահանել եմ հեղինակային փոքրիկ ֆիլմ՝ «Պարոն Դարդլիի տարօրինակ ճամփորդությունը» գրքի հիման վրա։ Նույն տարում մասնակցել եմ «Դասարան+Դասական» ծրագրին և խաղացել Սունդուկյանի անվան թատրոնի մեծ բեմում՝ գլխավոր դերերից մեկը։
2025 թվականին կատարել եմ գիտահետազոտական աշխատանք՝ «Միկրոպլաստիկի ազդեցությունը մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա»  թեմայով , արժանացել եմ պատվոգրի՝ լավագույն հետազոտական աշխատանք անվանակարգում:
2025 թվականի մայիսին մասնակցել եմ ՌԴ-ում կայացած Կենսաբանության միջազգային օլիմպիադային և մեր երկիր բերել բրոնզե մեդալ։