ԽԱԼԱԹՅԱՆ ԴԻԱՆԱ
Ողջույն, ես Դիանան եմ՝ ստեղծարար ու մշտապես նոր գիտելիքներ փնտրող մարդ:
Ծնվել եմ 2008թ. մարտի 1-ին Վայոց ձորի մարզում:
2014-2023 թթ. սովորել եմ Երևանի Նուբարյանի անվան հ.181 հիմնական դպրոցում: Հիմնական դպրոցում եղել եմ դասարանի աշակերտական խորհրդի անդամ:
2023թ.-ից մինչ այսօր սովորում եմ Երևանի Ս.Խանզադյանի անվան հ.184 ավագ դպրոցում պատմաիրավագիտական հոսքում:
Դպրոցական տարիներին ակտիվորեն ներգրավված եմ եղել ինչպես ուսումնական, այնպես էլ արտադպրոցական գործունեության մեջ:
2014թ.-ին ընդունվել «Տարոն» գեղագիտական արվեստի կենտրոն, պարի բաժին:
2021-2022թթ.-ին հաճախել եմ Թումո:
Դեռ փոքր տարիքից ունեցել եմ ակտիվ հետաքրքրություններ տարբեր ոլորտներում: Մասնակցում եմ մի շարք կամավորական աշխատանքների և ակտիվորեն ներգրավված եմ համայնքային նախաձեռնություններում: Բացի այդ, մասնակցել եմ էքսպոների կազմակերպչական աշխատանքներին, որը թույլ է տվել կիրառել իմ կազմակերպչական և ստեղծագործական կարողությունները:
Տարիներ շարունակ հաճախում եմ «Վիկտորիա» ճամբար որպես ճամբարական, որը հնարավորություն է տալիս նաև զարգացնել առաջնորդական կարողություններս և հետագայում աշխատել որպես ջոկատավար:
Իմ հիմնական մասնագիտությունից բացի, ուսումնասիրել եմ նաև SMM, սոցիալ-մեդիա, մարկեթինգ, որը ներկայումս դարձել է իմ գործունեության հիմնական ուղղություններից մեկը:
Այժմ վարում եմ Երևանի Ս.Խանզադյանի անվան հ.184 ավագ դպրոցի ինստագրամյան էջը:
2024թ.-ի հոկտեմբերին դեռահաս աղջիկներով մասնակցել ենք Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհային ծրագրին: Ներկայացրել ենք «Իմ մարմինը քո թիրախը չէ» ծրագիրը, որը հաղթելուց հետո այցելել ենք տարբեր մարզեր դասընթացներ վարելու նպատակով:
Այժմ սովորում եմ նաև կիթառ նվագել, որը հնարավորություն տվեց ինձ բացահայտել երաժշտության հանդեպ իմ սերն ու ստեղծագործական նոր հնարավորությունները:


