Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ՂՈՆՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ

11-րդ լեզվաբանական 2 նպատակային խումբ
(2026-2027)

Ողջույն, ես Սիրանուշ Ղոնյանն եմ, սովորում եմ Երևանի Ս. Խանզադյանի անվան հ.84 ավագ դպրոցում։

Միշտ հետաքրքրված եմ եղել լեզուների ուսումնասիրությամբ․ այն հնարավորություն է տալիս հասկանալու տարբեր մշակույթներ և ընդլայնելու աշխարհայացքը։ Բացի լեզուներից, ինձ հետաքրքրում են բիզնեսը և նորարարական գաղափարների զարգացումը, որոնց շնորհիվ հնարավոր է փոխել հասարակության մտածողությունն ու ստեղծել օգտակար լուծումներ։

2025 թվականին մասնակցել եմ բիզնես օլիմպիադային՝ նպատակ ունենալով զարգացնել իմ գիտելիքներն ու փորձը բիզնեսի, ֆինանսների և թիմային աշխատանքի ոլորտներում։ Սա ինձ համար ոչ միայն մրցույթ է, այլև հնարավորություն՝ բացահայտելու սեփական ուժերս և ներկայացնելու ստեղծագործական մտածողությունս։

Ապագայում ցանկանում եմ շարունակել կրթությունս բիզնեսի և տնտեսագիտության ուղղությամբ՝ նպատակ ունենալով մի օր ստեղծել իմ սեփական հաջող բիզնես նախաձեռնությունը։