Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

Բիզնես օլիմպիադայի մասնակից (2025-2026)

Ողջու՛յն, ես Արևիկն եմ։ Մինչև օրս հասցրել եմ մասնակցություն ունենալ բազմաթիվ գիտական և մշակութային ոլորտներում։
2016-2025թթ. ուսանել եմ Երևանի հ. 174 դպրոցում, որն ավարտել եմ կարմիր դիպլոմով։ Մասնակցել եմ գրեթե բոլոր միջոցառումներին, վիկտորինաներին և ցուցաբերել փայլուն առաջադիմություն։
2018-2025թթ. հաճախել եմ Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, որը նույնպես ավարտել եմ կարմիր դիպլոմով։ Երաժշտական ճանապարհիս ընթացքում մասնակցել եմ տարբեր համերգներների Երևանի լավագույն համերգասրահներում և մի շարք մրցույթների:
2022-2025 թվականներին Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնին՝ դաշնամուրային սոլո, դուետ և դասական համույթ անվանակարգերում։ 
2021 թվականին մասնակցել եմ «Արտ Մյուզիք» մրցույթ-փառատոնին։
2025 թվականին մասնակցել եմ «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադային և հավաքել 25/30 միավոր։
2023 թվականին մասնակցել եմ «Արտիստը՝ դպրոցին» նախագծի շրջանակներում Հայկ Մելիքյանի հետ վարպետաց դասին։

2024 թվականին մասնակցել եմ «Ռուսաց լեզու» առարկայական օլիմպիադային և հանրապետական փուլում գրավել 3-րդ պատվավոր տեղը, որի համար ստացել եմ կրթաթոշակ։

2025 թվականին մասնակցել եմ "Business Olympiad 2025"-ին և ստեղծածս պրոդուկտի համար ընդգրկվել 30 լավագույն մասնակիցների ցանկում, որը հնարավորություն տվեց Ազգային ժողովում մասնակցել Սիսակ Գաբրիելյանի հետ հանդիպման ։

Ազատ ժամանակ սիրում եմ և՛ ստեղծագործել, և՛ կարդալ գրքեր, ինչպես նաև նվագում եմ կիթառ։

Գերազանց տիրապետում եմ հայերեն և ռուսերեն լեզուներին, ազատ հաղորդակցվում եմ անգլերենով, սովորում եմ ֆրանսերեն և գերմաներեն։

Տիրապետում եմ Microsoft Office խմբի բոլոր ծրագրերին։