ԿԱՐԱՄԻՆԱՍՅԱՆ ՆԱՐԵԿ
Բարև, ես Նարեկն եմ: Ծնվել եմ 2010 թվականի հուլիսի 1-ին, քաղաք Երևանում:
2016 թվականին ընդունվել եմ Երևանի համար 181 հիմնական դպրոց և ավարտել 2025 թվականին, ապա ընդունվել եմ Երևանի Ս.Խանզադյանի անավան հ. 184 ավագ դպրոց։
2014 թվականից մինչև օրս հաճախում եմ լողի «Նեպտուն մարզահամալիրում»: Հասել եմ բազում հաջողությունների:
2017 թվականին մասնակցել եմ իմ առաջին մրցմանը «Գոլդս Ջիմ» մարզահամալիրում և 50մ. Կռոլ լողաոճում զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը։
2023 թվականի Հայաստանի գավաթի առաջնությունում 100մ. Բաթերֆլայ լողաոճում գրավել եմ 3-րդ հորիզոնականը։
2024 թվականին վաստակել եմ սպորտի վարպետի թեկնածուի կոչումը: 200մ. «փոխանցալող» տարածությունում հաղթել եմ Հայաստանի գավաթը։
2025 թվականի Հայաստանի գավաթի առաջնությունում՝ 200մ. Բաթերֆլայ լողաոճում, գրավել եմ 3-րդ հորիզոնականը։
Այս տարիների ընթացքում նվաճել եմ 11 բրոնզե, 6 արծաթե, 9 ոսկե մեդալներ:


