Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ՍԱՖԱՐՅԱՆ ՕՖԵԼԻ

11-րդ լեզվաբանական 3 նպատակային խումբ
(2026-2027)

 

Ես՝ Օֆելի Սաֆարյանս, ծնվել եմ 2010 թվականի հունիսի 15-ին՝ Երևան քաղաքում։
2016-2025թթ. սովորել եմ Երևանի թիվ 176 հիմնական դպրոցում։ Ներկայումս սովորում եմ Երևանի թիվ 184 ավագ դպրոցում։
Ուսումից զատ՝ մեծ հետաքրքրություն ունեմ սպորտի հանդեպ։ Իմ հիմնական նպատակներից մեկն է կրթությունը համատեղել անձնական զարգացման հետ: Զբաղվում եմ ֆուտբոլով արդեն 3 տարի (Urartu FC)-ում, Ֆուտբոլը ինձ համար ոչ միայն հոբբի է, այլև կյանքի դպրոց, որտեղ սովորում եմ համառություն, կարգապահություն և թիմային աշխատանք:
2023-2024թթ. մասնակցել եմ ֆուտբոլային մանկապատանեկան առաջնությանը (ՀՖՖ), որտեղ մեր թիմը հանդես է եկել մեծ ոգևորությամբ և նվիրումով: Այդ առաջնությունոմ ես խփել եմ բազմաթիվ գոլեր և օգնել թիմին արժանանալ 2-րդ հորիզոնականին: Այս տարի ես նշանակալի առաջընթաց եմ գրանցել՝ ընդգրկվելով վերագույն լիգայի կազմում։ Դա մեծ ձեռքբերում է ինձ համար, քանի որ դրա համար պահանջվում են ոչ միայն ֆիզիկական կարողություններ, այլև նվիրվածություն և մեծ ջանք:
Ֆուտբոլից զատ՝ ես 2 տարի զբաղվել եմ նաև բասկետբոլով։ Այս մարզաձևը ևս ինձ շատ բան է սովորեցրել՝ ինչպես արագ մտածել, ճկուն որոշումներ կայացնել և վստահորեն առաջնորդել թիմը: Մարզական կյանքը ձևավորել է իմ բնավորությունը՝ դարձնելով ինձ ավելի համառ և նպատակասլաց:
Չնայած սպորտային կյանքիս՝ ես միշտ ուշադրություն եմ դարձնում նաև իմ արտաքին տեսքին: Սիրում եմ լինել խնամված, հետևել նորաձևությանը և պահպանել աղջկական նրբությունը:
Ապագայում ցանկանում եմ շարունակել ֆուտբոլը և դառնալ ճարտարապետ՝ ստեղծելով գեղեցիկ և նորարարական շինություններ։ Ճարտարապետությունը ինձ համար արվեստ է, որտեղ միահյուսվում են ֆանտազիան, ստեղծագործ միտքը և ճշգրիտ հաշվարկները։ Ես ձգտում եմ սովորել, զարգանալ և հասնել այնպիսի մակարդակի, որտեղ կկարողանամ իմ գաղափարներով ձևավորել ժամանակակից ու հարմարավետ միջավայր մարդկանց համար։
Ես երբեք չեմ վախենում դժվարություններից, որովհետև հենց դրանք են ճանապարհ հարթում դեպի հաջողությունը և ուզում եմ ապացուցել, որ աղջիկը կարող է լինել միաժամանակ ուժեղ, խելացի և գեղեցիկ, եթե հավատում է իր երազանքներին: