Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ԲԱՂՐՅԱՆ ԳՈՀԱՐ

11-րդ բնագիտական նպատակային խումբ
(2026-2027)

Ես՝ Գոհար Բաղրյանն եմ, ծնվել եմ Ստեփանակերտում։ Ավարտել եմ Երևանի №181 հիմնական դպրոցը։ 15 տարեկան եմ և այժմ սովորում եմ Երևանի Ս.Խանզադյանի անվան №184 ավագ դպրոցում։

Արցախում հաճախել եմ քանոնի՝ Տողի արվեստի դպրոցում։ Մասնակցել եմ տարբեր համերգների և միջոցառումների։

2022 թվականի ապրիլի 10-ին ունեցել եմ իմ առաջին ելույթը։
Հունիսի 18-ին մասնակցել եմ Հաթերքում կայացած համերգին և ցուցաբերել  բարձր արդյունքներ, ինչի համար հունիսի 26-ին հնարավորություն եմ ստացել մասնակցելու Ստեփանակերտում կայանալիք մրցույթին՝ արդյունքում զբաղեցնելով 1-ին պատվավոր տեղը։
2022 թվականի դեկտեմբերի 26-ին  մասնակցել եմ հաշվետու համերգին։
2023 թվականի ապրիլի 16-ին մասնակցել եմ հայրենասիրական համերգի, որը եղավ իմ վերջին ելույթը հայրենիքում։