Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ԹԱՄԱՐՅԱՆ ԼԻԳԻԱ

11-րդ լեզվաբանական 1 նպատակային խումբ
(2026-2027)

 

Ողջույն, ես Լիգիան եմ, ապագա հրուշակագործուհի։ Ծնվել եմ 2010 թվականի մայիսի 12-ին, քաղաք Երևանում։

2016-2025 թվականներին սովորել եմ Երևանի թիվ 174 հիմնական դպրոցում։ 

2025թվականից մինչ օրս սովորում եմ Ս. Խանզադյանի անվան հ.184 ավագ դպրոցում։

2016 թվականից սկսած զբաղվել եմ և պարով և սպորտով։ Հասել եմ մի շարք հաջողությունների։ 

Պարով զբաղվել եմ  Տարոն գեղագիտական կենտրոնում։

2016 թվականին Ծաղկաձորում մասնակցել եմ պարի փառատոնին։ Երկար դադարից հետո շարունակել եմ պարի հաճախել 2024 թվականին։ Պարի վերջին փառատոնին մասնակցել եմ 2025 թվականին։

Գիմնաստիկայի հաճախել եմ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում, 2017 թվականին Գյուրիում մասնակցել եմ ակրոբատիկայի մարմնամարզության ներդպրոցական բաց առաջնությանը և զբաղեցրել 3-րդ տեղը։

2018 թվականին մասնակցել եմ Էրեբունի-Երևան 2800-ամյակին նվիրված ակրոբատիկ մարմնամարզության բաց առաջնությանը և զբաղեցրել պատվավոր 1-ին տեղը։  Այնուհետև 2018 թվականին մասնակցել եմ կրկին բաց առաջնության և զբաղեցրել 2-րդ տեղը։

2019 թվականին մասնակցել եմ մարզադպրոցի ակրոբատիկ մարմնամարզության բաց առաջնությունում՝ զբաղեցնելով 1-ին պատվավոր տեղը։ Նույն թվականին մասնակցել եմ ՀՀ ակրոբատիկ մարմնամարզության առաջնությունում զբաղեցնելով 3-րդ տեղը։

Մինչ օրս դեռ զբաղվում եմ պարով և պատրաստվում հետագա փառատոններին։