Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎԱ

11-րդ լեզվաբանական 1 նպատակային խումբ
(2025-2026)
Աշակերտական խորհրդի նախագահ

Ես՝ Գևորգյան Եվան եմ, ծնվել եմ 2009 թվականի հուլիսի 17-ին և սովորում եմ Երևանի թիվ 184 ավագ դպրոցում։ Զբաղվում եմ հաղորդավարությամբ, մեդիայով և բլոգինգով՝ ակտիվ մասնակցելով տարբեր միջոցառումներին ու նախաձեռնություններին՝ որպես կազմակերպիչ և հաղորդավար։ Ներկայումս հանդիսանում եմ աշակերտական խորհրդի նախագահ, որտեղ իմ նպատակն է ստեղծել ավելի ակտիվ, միասնական և նախաձեռնող դպրոցական միջավայր։ Անցել եմ «Շանթ» հեռուստաընկերության քասթինգը և շուտով հանդես կգամ որպես հաղորդավար։ Վարել եմ սեմինարներ Երևանի և Հայաստանի մարզերի տարբեր դպրոցներում՝ աջակցելով դեռահասներին և խրախուսելով ինքնավստահությունն ու ինքնարտահայտումը։ Իմ նպատակն է շարունակել զարգանալ մեդիայի և հաղորդավարության ոլորտում, իրականացնել կրթական ու հասարակական նախաձեռնություններ և իմ գործունեությամբ ոգեշնչել երիտասարդներին՝ հավատալ իրենց ուժերին ու հնարավորություններին։