Արտակարգ իրավիճակներ - տարհանում
14 Ապրիլի 2026 |
Մենք բոլորս տարբեր ենք: Աուտիզմը պետք չէ ընդունել որպես խոչընդոտ, բնավ:
Աուտիզմի համախտանիշով հայտնիներից են Էյնշտեյնը, Մոցարտը, Վան Գոգը, Բիլ Գեյթսը և շատ ու շատ այլ անվանի ու տաղանդավոր մարդիկ: Նրանք աշխարհը և իրականությունն ընկալում են այլ կերպ, և հարց է՝ այդ ընկալումներում մենք ենք ճիշտ, թե՞ նրանք:
Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է:
184-ի համայնքը միանում է աուտիզմով մարդկանց աջակցմանը:
Այդ օրը մեր սովորողները դպրոց էին եկել կապույտ գույնով: Դա աուտիզմի գույնն է:
Մեր ձեռքբերումն է, որ մեր սովորողը հաղթահարել է իր վախերը և արդեն զբոսնում է շնիկի հետ:
Իսկ տիկին Մելքոնյանի չքնաղ շարֆիկը ո´չ Վան գոգ է, ո´չ էլ Կլիմտ: Այն նվիրել է 14 տարեկան Շառլը, որը չի խոսում, բայց հրաշալի նկարում է: