Coin
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ս. Խանզադյանի անվան N184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
Sero Khanzadyan

Մշակութային վերջին զանգը Գառնու տաճարի գավթում...

Մշակութային վերջին զանգը Գառնու տաճարի գավթում...

Հույզերի, խոստումների, երախտագիտության ու հպարտության տեղատարափ, ազգային ու համամարդկային արժեքների ընդգծում և անսահման սեր բոլորի աչքերում և սրտերում։ Այս փոքրիկ հոլովակով անհնար է փոխանցել այն ամենը, ինչ ստեղծվեց ու մնաց Գառնու` հպարտության ու հավերժության այդ տաճարի գավթում...

Հայկական մշակույթը մեր արմատն է, մեր գոյության զարկերակը, մեր հոգու արտացոլանքը։

Մշակույթը միայն գիրք ու նկար չէ, այլ՝ կամքի հզորություն, խոսքի գեղեցկություն, ոգու ուժ, հույզերի հայելի։

Իսկ ձեզ` մեր սիրելի խանզադյանականներ, մի բան է պետք հստակ իմանալ, որ այս մեծ աշխարհում դուք միշտ ունեք փոքրիկ ու տաք, ջերմ ու գրկաբաց սպասող մի անկյուն, որտեղ կարող եք վերադառնալ ու գտնել ձեր բոլոր թանկ հիշողությունները. մենք դրանք խնամքով կպահենք։

Բարի՜ երթ բոլորիդ... ????

 


23 Մայիսի 2025 | 187