Արտակարգ իրավիճակներ - տարհանում
14 Ապրիլի 2026 |
2026 թվականի հունվարին իրականացվել են «Ճանաչենք մեր դպրոցը․ անվտանգ մուտք և ելք» խորագրով մի քանի միջոցառումներ, որոնք կշարունակվեն մինչև 2026 թվականի փետրվար ամիսը։ Դեկտեմբերին իրականացվել է ուսումնական տարհանում, որից հետո սկսել ենք իրականացնել ուսումնական աշխատանքներ. սովորողները կազմել են դպրոցի 3D նախագիծը, զինղեկի հետ գտել թիրախները, ապահովել են բոլոր դռների բանալիների անխոչընդոտ հասանելիությունը պատասխանատուներին, վերանորոգվել են բոլոր պատուհանների փականները։