Արտակարգ իրավիճակներ - տարհանում
14 Ապրիլի 2026 |
Ծրագիրն իրականացվել է 3 հիմնական փուլերով.
Նախապատրաստական փուլ
1.Կազմակերպչական խմբի ընտրություն՝ կազմված 25 սովորողներից:
2.Ծրագրի մշակում՝ նպատակների և խնդիրների ձևակերպում, աշխատանքային պլանի կազմում, հանձնարարությունների բաշխում:
3.Մասնագիտական գրականության ուսումնասիրություն, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում
4.Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից դեռահասների համար նախատեսված դրամաշնորհային ծրագրի մասնակցություն
5.Դպրոցների հետ համագործակցություն, այցելությունների ժամանակացույցի կազմում
6.Էկո-պայուսակների պատրաստում
Իրականացման փուլ
1. «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական համաժողովին «Սովորողների հոգեբանական անվտանգությունը կրթական համակարգում» զեկույցի ներկայացում (2025թ․ հոկտեմբերի 4-ին)
2.Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոնի նախագահ Քրիստինե Բաղդասարյանից «Ինքնօգնության բանալի. Մարմնի դրական ընկալում» ինտերակտիվ ուղեցույցի ձեռբերում (հոկտեմբեր)
3.«Իմ մարմինը քո թիրախը չէ» թեմայով այցերի իրականացումԵրևանի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի 19 դպրոցներ (նոյեմբեր)
4.«Հոգեբանական շաբաթ» (դեկտեմբերի 2-ից 5-ը)
02.12.2025թ. - «Ինքնաճանաչում»,
03.12.2025թ. - «Հավասար հնարավորություններ՝ առանց կարծրատիպերի և նախապաշարմունքների»,
04.12.2025թ.- «Մասնագիտական սթրես, հոգեմարմնական դրսևորումներ»,
05.12.2025թ.- «Արվեստը որպես անձի ինքնության արտահայտման միջոց»:
Ամփոփման փուլ
1. «Մենք» հոգեբանական համաժողովի միջոցով ծրագրի ամփոփում Հայաստանի եվրոպական համալսարանում:
2.Գավառի պետական համալսարանի «Գիտական հոդվածների ժողովածու»-ում հոդվածի տպագրություն «Հոգեբանական անվտանգությունը կրթական համակարգում» թեմայով:
3.Ծրագրի ձեռքբերումների, դժվարությունների, ներկայացված առաջարկությունների և արդյունավետության քննարկում մեթոդմիավորումների նիստերում, ինչպես նաև՝ մանկավարժական, աշակերտական, ծնողական խորհուրդների նիստերում: