Արտակարգ իրավիճակներ - տարհանում
14 Ապրիլի 2026 |
Անմիջական զրույց, հետաքրքիր հարցադրումներ, ակտիվ քննարկում…
Փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաև նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը աշակերտների հրավերով այցելել էր Ս.Խանզադյանի անվան հ.184 ավագ դպրոց: Օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և կարևորել երիտասարդների հետաքրքրվածությունը ՆԳ նախարարության ոլորտային կառավարման գործընթացների նկատմամբ։
Արփինե Սարգսյանը խոսել է Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության աշխատանքի մասին՝ նշելով, որ ծառայություններն ուղեկցում են քաղաքացիներին կյանքի տարբեր փուլերում՝ սկսած ինքնությունը հաստատող փաստաթղթի տրամադրումից մինչև արտակարգ իրավիճակներում արձագանքում և անվտանգության ապահովում։
Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում երիտասարդները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը։ Թեմաները բազմազան էին՝ բուլինգ, կիբեռանվտանգություն, կոռուպցիա, արհեստական բանականության մարտահրավերներ և այլն։
Ավարտին՝ օրվա խորհրդին համահունչ, ՆԳ նախարարը աշակերտներին նվիրել և ստացել է գրքեր։





Ավելին՝ https://mia.gov.am/2026/02/19/book-4/